-
10.05.2014|
18:40
Լիտվայում լռության օր է` կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ: Լիտվայի օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը:
-
10.05.2014|
18:31
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` G7-ի երկրները մշակում են ՈՒկրաինային աջակցելու պլան` կանխելու էներգակիրները որպես քաղաքական զենք օգտագործելը, եթե Ռուսաստանը որոշի ձմռանը դադարեցնել գազի մատակարարումները:
-
10.05.2014|
18:30
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
-
10.05.2014|
14:02
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի ընդունած բանաձևը «հռչակագրային բնույթ է կրում, և հետևաբար՝ չունի ոչ մի քաղաքական և իրավաբանական ուժ», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
-
10.05.2014|
14:00
«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
10.05.2014|
13:53
Ըստ orer.eu-ի՝ Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի՝ թուրքերի կողմից բռնազավթած հատվածում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի կանցկացվի եկեղեցական արարողություն։
-
10.05.2014|
13:47
Բելգիայի Լիեժ քաղաքում ՈՒրտ գետի վտանգավոր հատվածից կարապին հանելու արդյունքում երկու ջրասույզ է խեղդվել: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ուղղաթիռով:
-
10.05.2014|
13:46
Իսպանական հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն ցուցմունք է տվել հարկերից խուսափելու գործով: 81-ամյա երգչուհու հիվանդության հետ կապված քննիչը այցելել է նրա տուն:
-
10.05.2014|
13:45
Կիևում մետրոյի մուտքի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդու ուսապարկի մեջ պայթել է անհայտ իր, որից հետո դեպքի վայրը շղթայվել է: Արդյունքում ոչ տղամարդը, ոչ էլ անցորդները չեն տուժել:
-
10.05.2014|
13:43
«Մենք չենք կարող ընդունել Ղրիմի միացման, ՈՒկրաինայի հնարավոր վերահսկողության կամ ռազմական միջամտության փաստը: Մյուս կողմից` մենք չպետք է ռազմական հակամարտություն սկսենք Ռուսաստանի հետ: Ճնշում գործադրելու համար գոյություն ունեն դիվանագիտություն և պատժամիջոցներ»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: